ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team Telecom Armenia-ն ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Team Telecom Armenia-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում` IPO է իրականացնում: Բաժնետոմսերը տեղաբաշխում է Ամերիաբանկը:

Тeam Telecom Armenia-ի IPO-ն հնարավորություն է ընձեռում ֆիզիկական և իրավաբանական անձանց գնել ընկերության բաժնետոմս՝ դառնալով բաժնետեր՝ «մեկ բաժնետեր՝ մեկ ձայն» սկզբունքով:

Ընկերությունն էլ ներգրավվող միջոցներով հնարավորություն է ստանալու ավելի մեծ ներդրումներ կատարելու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ամրապնդելու դիրքերը շուկայում և խրախուսելու թափանցիկ գործելաոճ բիզնես ոլորտում։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է՝ սա իրապես հանրային տեղաբաշխում է, քանի որ Team-ի բաժնետեր կարող է դառնալ յուրաքանչյուրը` օնլայն և ավտոմատացված եղանակով.

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հասանելի են Ամերիաբանկի My Ameria հավելվածի My invest հարթակում, ինչ հնարավորություն կտա ներդրողներին առցանց գնել բաժնետոմսեր և մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին:

Միջոցառմանը ներկա էին նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Team Telecom Armenia-ի պոտենցիալ բաժնետերերն ու թիմակիցները։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս