Հայաստանի կանանց թենիսի հավաքականը հաղթանակ է տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում: Հայաստանի թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի հավաքականին։

Մենախաղում Նաիրա Գեւորգյանը պարտվեց իսկ Իռենա Մուրադյանը հաղթանակ տարավ: Հայաստանին թիմային առավելություն բերեց զուգախաղում Մարիա Դավթյանի և Իռենա Մուրադյանի հաղթանակը։

Նախքան այս Հայաստանի հավաքականը հաղթել էր Չեռնոգորիայի և Սան Մարինոյի թիմերին։

A ենթախմբում ընդգրկված է նաեւ Լյուքսեմբուրգի հավաքականը։




Լրահոս