
Հունիսի 22-ին` ժամը 17։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք․ երթևեկությունը երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայրում աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 1 ինքնաթափ, 1 էքսկավատոր և 1 ամբարձիչ։