
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «Reuters»-ին հարցազրույց է տվել։ Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը։
Ջեյհուն Բայրամովը նշել է․ «Խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, եթե Հայաստանը պատրաստ լինի որոշակի քայլեր ձեռնարկել: Եթե կա ցանկություն գործնական քայլեր անելու, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ տարեվերջից շուտ։ Բայց եթե իրական պատրաստակամություն չլինի ապա դա կարող է լինել ավելի ուշ», – հայտարարել է Բայրամովը։