
Երևանի Նուբարաշենի խճուղու ավտոճանապարհն արդեն մի քանի օր է՝ գտնվում է անբարեկարգ վիճակում՝ մեծ խոչընդոտ ու դժգոհություն առաջացնելով վարորդների համար:
Ավելին, ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երթուղային ավտոբուսն ընկել քանդված մեծ փոսի վերածված ասֆալտի մեջ և չի կարողանում դուրս գալ և երթուղային գիծը շարունակել:
Հուսով ենք՝ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի և շուտափույթ կերպով բարեկարգման աշխատանքներ կիրականացնի։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ․
Լիդա Եղիազարյան