«Երդվյալ ազատամարտիկների միության» ստորաբաժանման ղեկավարը կեղծ տվյալներ օգտագործելով գումար է հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսան Սերգեյի Ավանեսյանը մեղադրվում է հանցավոր արարքի կատարման համար։ Նա, հանդիսանալով ՊԲ նախկին զինծառայող, 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և հետագայում դրանք օգտագործելու միջոցով խմբի կազմում ուրիշի գույքը խարդախությամբ հափշւոակելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթներից «Հայրենանվեր Մահապարտներ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Վահե Աարգսյանի և վերջինիս միջոցով նաև նշված կազմակերպության ղեկավար ու «Երդվյալ ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կիմիկ Գիլոյանի հետ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին մասնակցած կամ չմասնակցած անձանց վերաբերյալ կեղծ տվյալներ օգտագործելով գումար հափշտակելու շուրջ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պայմանավորվածությունների արդյունքում խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ինչպես նաև «Երդվյալ ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության Մևան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վոլոդիա Սաղաթելյանի և «Հայրենանվեր Մահապարտներ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գեղամիկ Մարգարյանի օժանդակությամբ, պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 7.875.315 ՀՀ դրամ գումար:




Լրահոս