ArmLur.am-ի տեղեկություններով, Արցախի Գերագույն դատարանը դրական եզրակացություն է տվել նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագծին:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ, օրինակ, նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին: Սա, ընդգծենք, չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրելու է ժողովուրդը:
Այսպիսով՝ հաջորդ շաբաթ արդեն նախագիծը կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)»:
Քրիստինա Մուշեղյան