
Ռուսական «Կրասնորդար» ակումբը պատրաստ է 18 միլիոն եվրոյով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է Sport Italia-ն:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան»։ Ամեն դեպքում գլխավոր հավակնորդն Ամստերդամի «Այաքսն է»: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: