
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը պատրաստ է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, եթե ՌԴ նախագահը նման ցանկություն հայտնի։
«Իհարկե, ես կպատասխանեմ, եթե Պուտինը զանգի», – այս մասին այսօր France 24-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նա նշել է, որ պատճառ չունի անձամբ զանգելու ՌԴ ղեկավարին։
Մակրոնիը նաև նշել է, որ այսօր երկխոսության վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերադարձ լինի միջազգային իրավունքին, որն ապահովում է խաղաղ ապրելու հնարավորությունը։