Կարեն Անդրեասյանը 4 մլն արժողությամբ զարդ է նվեր ստացել․ ինչ ունեցվածք ունի ԲԴԽ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հոկտեմբերի 7-ին ԲԴԽ անդամների կողմից Կարեն Անդրեասյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, ով պաշտոն ստանձնելուց առաջ ասում էր, որ իրեն պետական աշխատանքի մարդ չի համարում, այսoր դատական ատյանում ԲԴԽ խորհրդի նախագահի պաշտոն է զբաղեցնում: ՔՊ-ական Կարեն Անդրեասյանը 2022 թվականի անձի եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացրել է երեք բնակարան՝ մեկ բազմաբնակարան շենքում, երկու անհատական բնակելի տուն:

Անդրեասյանի բանկային դրամական ավանդները տարեվերջին կազմել են 43 հազար 500 դոլար՝ նվազելով 8 հազար 300 դոլարով: Կարեն Անդրեասյանը հայտարարագրել է չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող մեկ գույք՝ 4 միլիոն արժողությամբ թանկարժեք զարդ, որը, ըստ հայատարարագրի, նվիրատվություն է:

Անդրեասյանի բանկային դրամական միջոցները տվյալ տարվա վերջում կազմել է ՝ 20 հազար 768 դոլար, 706 հազար դրամ, 11 հազար 956 եվրո, 240 հազար եվրո:

Կանխիկ դրամական միջոցները ավելացել են 3 միլիոնով՝ դառնալով 4 մլն 500 հազար:

Անդրեասյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 464 հազար դրամ.

Անդրեասյանը 17 մլն եկամուտ ստացել է Արդարադատության նախարարությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ ՀՀ ԲԴԽ աշխատանկազմի՝ դատական դեպարտամենտից՝ 3 մլն 101 հազար դրամ:

Կարեն Անդրեասյանը ստացել է նվիրատվություն 12 հազար 580 եվրո:

Հիշեցնենք նաև, որ Անդրեասյանը «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն ՍՊԸ-ի 40% բաժնետեր է:

Նշենք նաև, որ Անդրեասյանը չունի հայտարարագրած տրանսպորտային միջոց, սակայն կինը՝ Եվա Առաքելյանը, հայտարարագրել է մեկ մեքենա TOYOTA մակնիշի: Նա նաև ստացել է նվիրատվություն բաժնեմաս Գրիգոր Մինասյանից, ով 2022 թ. դեկտեմբերի 26-ից Արդարադատության նախարար է:

Կնոջ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 957 հազար դրամ և 6 եվրո, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն: Եվա Առաքելյանի հաշվետու տարվա եկամոտները կազմել են 12 մլն 499 հազար դրամ:

Էմմա Միքայելյան




Լրահոս