
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ իրացման ցանցից կատարել էր «Էրեբունի» ապրանքանիշի պաղեցրած հավ ապրանքատեսակի նմուշառում:
Լաբորատոր փորձաքննությամբ՝ նմուշներում արձանագրվել էր շեղում մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով:
Հետագծելիության սկզբունքի ապահովման նպատակով՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վլադ Հակոբյանի անվան
Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ում: Վերահսկողական միջոցառման ընթացքում ամբողջական պաղեցված թռչնամսից վերցված նմուշները տրվել են լաբորատոր հետազոտության:
Համաձայն արդյունքների՝ փորձարկված նմուշը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված նորմերին:
Ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: