Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բարեկարգման եւ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ հիմնովին վերանորգվել եւ շարունակում են բարեկարգվել բարձրահարկ շենքերի շքամուտքները, ինչպես նաեւ հիմնովին փոխվում են շենքերի հին տանիքները:
Այս ամենին զուգահեռ բարեկարգման աշխատանքներ են ընթանում նաեւ փողոցներում, սալիկապատվում են մայթեզրերը, եւ ի ուրախություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների, հիմնանորոգվում է բոլորի սիրելի Դավիթ Անհաղթ պուրակը:
ArmLur.am-ը շրջայց կատարեց նաեւ «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ օրեր առաջ մեր նկարահանող խումբը ֆիքսել էր անմխիթար եւ փնթի վիճակ, իսկ ահա այսօր լրիվ արձանագրել ենք բոլորովին այլ պատկեր:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությունը մեզ վստահեցրեց, որ բարեկարգման աշխատանքներն ունենալու են շարունական բնույթ եւ լուծվելու են բնակիչների բոլոր խնդիրները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան