
Հայ հրաձիգները փայլեցին Եվրոպական խաղերում՝ կրկնելով Եվրոպական խաղերի ռեկորդը։
Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին ելույթ էին ունենում հրաձիգները։
Ատրճանակ ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը /289 միավոր/ և Էլմիրա Կարապետյանը /292 միավոր/ 10մ, 30+30 կրակոց, թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցան եզրափակիչ, որտեղ զիջելով միայն Իտալիայի թիմին՝ դարձան արծաթե մեդալակիր:
Նախորդ օրը անհատական պայքարում մարզիկները ցույց տվեցին հետևյալ արդյունքները.
Բենիկ Խլղաթյան՝ 573 միավոր, 22-րդ տեղ,
Էլմիրա Կարապետյան՝ 572 միավոր, 12-րդ տեղ։