Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալիի տարածած հաղորդագրությունում:

«Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է։

Վերջին բարձր մակարդակի հանդիպումների շարքից հետո ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել ամենաբարձր քաղաքական մակարդակում՝ օգնելու թուլացնել այդ լարվածությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշված է փաստաթղթում:




Լրահոս