
Մարդակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդվում է Ռուսական խաղաղապահ զորախմբի հունիսի 23-ի պաշտոնական տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- նշվում է տեղեկագրում։