Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին՝ ժամը 21.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած 38-ամյա տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը Սոսեի փողոցում դանակով հարվածներ է հասցրել իրեն: Ժամը 22-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը Սոսեի փողոցից կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 38-ամյա տղամարդու:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Սոսեի փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել 38-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում կամ բացատրություն տալու:
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 38-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է Սոսեի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին:
Հանցագործության գործիք առարկան հայտնաբերվել է:

41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։




Լրահոս