Աննա Վարդապետյանը սիրում է նվերներ տալ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար անցնող շաբաթը նվերներով լեցուն էր, նախ՝ փաստաբանների կողմից հեռուստացույց նվեր ստացավ, ապա Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կողմից՝ 9 համակարգիչ, թուղթ մանրացնելու սարք եւ այլն։

Բայց Աննա Վարդապետյանը միայն նվերներ ստանալ չէ, որ սիրում է, նաեւ նվերներ տալ է սիրում։ Զորօրինակ՝ դատախազությունը 429 հազար դրամի հուշանվեր կոնյակներ ու գինիներ է գնել, մասնավորապես՝ 249 հազար դրամի 20 շիշ «Ախթամար» կոնյակ՝ 0.5 լ, հուշանվեր տուփով, 5 շիշ New Ararat 5 կոնյակ, ընդհանուր՝ 84 հազար դրամի, եւ 96 հազար դրամի New Karas գինի՝ ընդհանուր 20 շիշ։ Դատախազությունը հունիս ամսվա ընթացքում ընդհանուր 390 հազար դրամի ժամանցի ապահովման ծառայություններ է ձեռք բերել։ Այս բոլոր գնումները մեկ անձից գնման ընթացակարգով են կատարվել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս