
Թուրքիայի Մալաթիա նահանգում 3,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
Նախարարության թվիթերյան հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 20.05-ին Դողանշեհիրի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։