Պրիգոժինի հայտարարությունները քաղաքացիական հակամարտություն սկսելու կոչեր են. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարություններն ու գործողություններն իրականում զինված քաղաքացիական հակամարտություն սկսելու կոչեր են: Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հանրային կապերի կենտրոնի հայտարարությունում։ Այս մասին գրում է TASS-ը։

Գերատեսչությունում նշել են նաև, որ ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ»-ին հասցված հարվածների մասին տարածված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և սադրանք են։

«Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր տեղեկությունները ՌԴ պաշտպանության նախարարության կողմից «Վագներ» ՊՄԿ-ի թիկունքի ստորաբաժանումների վրա իբր հասցված հրթիռային և ռմբակոծությունների մասին իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են», – ասվում է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնում:

Բացի այդ, «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արվել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։




Լրահոս