Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը դիմել է Վագներ ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին: Կառույցը նշել է, որ նրանք խաբեության են մատնված Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ եւ հորդորել է հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց։
«Մենք դիմում ենք Վագներ ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին. ձեզ խաբել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ։ Մի քանի ջոկատներից ձեր ընկերներից շատերն արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական տեղակայման կետեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։