![](https://armlur.am/wp-content/uploads/2023/06/default-1-16.jpg)
Ռուսաստանում Ղազախստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին «առկա անվտանգության սպառնալիքների պատճառով» չայցելել Ուկրաինային սահմանակից ռուսական շրջաններ։ Այդ հաղորդագրությունը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
Դեսպանատանը վստահեցրել են, որ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում Ղազախստանի քաղաքացիներին կտրամադրվի անհրաժեշտ ողջ օգնությունն ու աջակցությունը։