Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններից հայտնել են, որ մայրաքաղաքում հակաահաբեկչական գործողությա ֆոնին աշխատում են սովորական ռեժիմով և չվացուցակի համաձայն:
«Դոմոդեդովոյից» հայտնել են, որ ունեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու սարքավորումները, որպեսզի ուղևորների և օդանավակայանի աշխատանքն անվտանգ իրականացնեն:
«Աերոֆլոտ»-ից էլ հայտնել են, որ ավիաընկերությունը բոլոր թռիչքներն իրականացնում է ըստ չվացուցակի: