
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագների» ջոկատների մարտիկների:
«Ձեր ընկերներից շատերը մի քանի ջոկատներից արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական տեղակայման կետերը անվտանգ վերադառնալու հնարավորությունը: Նման օգնություն մեր կողմից արդեն իսկ ցուցաբերվել է բոլոր դիմած մարտիկներին ու հրամանատարներին»,- հայտնել են գերատեսչությունից։
«Վագների» մարտիկներին հորդորել են խոհեմություն դրսևորել և հնարավորինս շուտ կապ հաստատել պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։