
Չեչեն զինվորականները մեկնել են ՌԴ լարված շրջաններ: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Չեչնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության և ռուսական գվարդիայի մարտիկներն արդեն մեկնել են լարվածության գոտիներ։ Մենք ամեն ինչ անելու ենք Ռուսաստանի միասնությունը պահպանելու և նրա պետականությունը պաշտպանելու համար»,-գրել է նա:
Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ ապստամբությունը պետք է ճնշվի։