«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին: Նա դավաճանություն էր անվանել իր սկսած ռազմական ապստամբությունը:
«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը չարաչար սխալվել է։ Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, Անվտանգության դաշնային ծառայության կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով հանձնվել, քանի որ մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել է Պրիգոժինը: