
Վորոնեժում Դիմիտրովի փողոցում գտնվող նավթաբազայում վառելիքի պահեստ է այրվում։ Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
«Վորոնեժում մարում են Դիմիտրովի փողոցում գտնվող նավթաբազայում վառելիքով ամբարում բռնկած հրդեհը։ Դեպքի վայրում ավելի քան 100 հրշեջ և 30 միավոր տեխնիկա է աշխատում», – նշել է նա։
Վորոնեժի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։