
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Մոսկվայի կենտրոն:
«Ընթացիկ իրադարձությունների պատճառով պետք է խուսափել վարչական շրջաններ, մասնավորապես՝ Դոնի Ռոստով և հարակից տարածքներ այցելություններից», – ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նկատենք, որ ավելի վաղ էլ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կոչ էր արել իր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան, միաժամանակ նշելով, որ ՌԴ-ում գտնվող բրիտանացիների համար ելքի թռիչքներն այս պահին խնդրահարույց են։