
Բելառուսը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցը: Այս մասին ասվում է երկրի Անվտանգության խորհրդի ուղերձում: Նշվում է, որ Մինսկը լիովին կիսում է հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները։
«Բելառուսը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցը: Այն լիովին կիսում է հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները։ Սա Դոնբասում ռուս ժողովրդին պաշտպանելու ծանր, պարտադրված և արդարացված առաքելություն է: Բելառուսներն ու ռուսները եղբայրական ժողովուրդներ են, մեր պետությունները կապված են քաղաքական միությամբ։ Եվ մենք չենք կարող անմասն մնալ այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի հարավում»,- նշված է հաղորդագրության մեջ։