Լատվիայի իշխանությունները դադարեցնում են Ռուսաստանի քաղաքացիներին բոլոր տեսակի վիզաների տրամադրումը: Խոսքը նաև հումանիտար վիզաների մասին է: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Էդգարս Ռինկևիչսը:
Նրա խոսքով՝ Ռիգան հետևում է Ռուսաստանում իրավիճակի զարգացմանը և տեղեկատվություն փոխանակում դաշնակիցների հետ:
Ռինկևիչսի խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի քաղաքացիների համար կիրառված սահմանահատման սահմանափակումները չեն փոխվի։