Էրդողանի հայտարարությունը ՌԴ դեպքերի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ասել է, որ ոչ ոք չպետք է օգտվի Ռուսաստանի վերջին զարգացումներից։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները։  Էրդողանը կարևորել է ողջախոհությամբ գործելու կարևորությունը։ Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ ոչ ոք չպետք է շահի Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններից»,- հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։




Լրահոս