
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին հարցն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հավելելով, որ Իրանը պաշտպանում է օրենքի գերակայությունը Ռուսաստանում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է օրենքի գերակայությունը Ռուսաստանի Դաշնությունում», – ասել է Նասեր Քանանին՝ արձագանքելով «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում զինված խռովության կազմակերպմանը։