
Լիպեցկի մուտքերն արգելափակված են երկու ուղղությամբ՝ Չապլիգինից և Լեբեդյանից: Այս մասին ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Լիպեցկի շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտարարել էր , որ «Վագների» տեխնիկան տեղաշարժվում է շրջանի տարածքով։
Նրա խոսքով, միջոցներ են ձեռնարկվում բնակչության անվտանգությունն ապահովելու համար, սակայն իրավիճակը վերահսկելի է։ Նա կոչ է արել բնակիչներին չլքել տները և հրաժարվել որևէ տրանսպորտային միջոցով ճանապարհորդելուց։