
«Вёрстка» լրատվականը կազմել է քարտեզ, որում ներկայացրել է «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի ուժերի շարժը դեպի Մոսկվա։ Տվյալները Մոսկվայի ժամանակով 16:30 (Երևանի ժամանակով 17:30):
Լիպեցկի շրջանի իշխանությունները խոչընդոտում են Վագներ խմբավորման անդամների շարժը դեպի Մոսկվա։ Նրանք քանդում են ոչ միայն մայրուղու ասֆալտե ծածկը, այլ նաև շրջկենտրոնը գյուղերին կապող ճանապարհները։
Դոնի Ռոստովում <<Վագներ>> խմբավորման անդամները բռնել են Ռամզան Կադիրովի հրամանատարության տակ կռվող մի քանի զինվորների։ Կադիրովի զինվորները հանձնվել են առանց դիմադրության։