Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկուշաբթի օրը հայտարարել է ոչ աշխատանքային օր։
Նա նշել է, որ բացառությունները վերաբերում են շարունակական ցիկլով ձեռնարկություններին, պաշտպանական արդյունաբերությանը և քաղաքային ծառայություններին։
Քաղաքի ղեկավարը մոսկվացիներին հորդորել է հնարավորինս զերծ մնալ մայրաքաղաքով շրջագայելուց, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և միջադեպերի մասին ժամանակին հայտնել 112 համարին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է լիկվիդացնել «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինին, եթե իրավիճակը գնա վատագույն սցենարով։ Այս մասին հայտնել են ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները։
Կրեմլում պատրաստվում են երկրում հայտարարել արտակարգ դրություն։ Վլադիմիր Պուտինը հրամայել է ամենախիստ միջոցները ձեռնարկել ընդդեմ Եվգենի Պրիգոժինի և նրա խմբավորման անդամների դեմ։