Խոր անհանգստությամբ հետևում եմ Ռուսաստանում կատարվող իրադարձություններին. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գրում է.Խոր անհանգստությամբ հետևում եմ Ռուսաստանում կատարվող իրադարձություններին։ Աստված մի արասցե, Ռուսաստանում ապակայունացման պրոցեսները զարգանալու դեպքում իրենց ազդեցությունը կարող են ունենալ ողջ աշխարհի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա։ Համոզված եմ, որ նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ Ռուսաստանն ի զորու է վերականգնել անդորրը՝ ցուցաբերելով թե´ վճռականություն, թե´ արդարամտություն, և թե´ մեծահոգություն նրանց հանդեպ, ովքեր հետ կկանգնեն վտանգավոր շարունակությունից՝ գիտակցելով քայլերի հնարավոր ծայրահեղ հետևանքները։

Վստահ եմ, որ Ռուսաստանի օրինական իշխանությունները, հասարակության լայն շերտերի աջակցությամբ, կարողանալու են կայունացնել վիճակը, խուսափել վատթարագույն սցենարներից։ Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին՝ որպես բարեկամ պետությունում ապրող ու աշխատող հայեր, որպես այդ երկրի օրինավոր և հարգված քաղաքացիներ,
ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն, վստահել օրինական իշխանություններին և անել իրենցից կախվածը՝ ժամ առաջ երկրում կայունության և բնականոն կյանքի վերականգնման համար։




Լրահոս