
Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է: Նա կմեկնի Բելառուս: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թե ինչով է զբաղվելու Պրիգոժինը Բելառուսում, նա մանրամասներ չի հայտնել։
Ինչպես նշել է Պեսկովը, Պրիգոժինի հետ կապված իրավիճակը կարգավորվել է առանց հետագա կորուստների և առանց լարվածության մակարդակի բարձրացման։