
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պահարանային գազի կարգավորիչ կետի (ՊԳԿԿ) աշխատանքի խափանման պատճառով հունիսի 25-ին՝ ժամը 14:40-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի թիվ 21,23,25, Պռոշյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։