ՀԱՄԵՐԳԸ ԿԱՅԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը կայացավ Մարտին Մկրտչյանի առաջին մենահամերգը: Սկզբում Մարտինը շատ հուզված էր, եւ դա անդրադառնում էր նաեւ նրա ձայնի վրա: Բայց առաջին կատարումից հետո երգիչը հավաքեց իրեն եւ սկսեց իր հանդիսատեսի հետ քեֆ անել: Հնչեցին դուետներ Քրիստինե Պեպելյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի հետ, ինչպես նաեւ ներկայացրեց բոլորովին նոր երգեր: Համերգի ընթացքում մենք բացահայտեցինք նաեւ երգչի մեկ այլ ունակություն, որի մասին դեռ ոչ ոք չգիտեր: Մարտինը նստեց հարվածային գործիքների մոտ եւ նվագեց այնպես, կարծես ամբողջ կյանքում դրանով է զբաղվել:




Լրահոս