Դեկտեմբերին Թեհրանում անցկացվելու է Եվրասիա Էքսպո 2023 մասնագիտացված ցուցահանդեսը, քանի որ Իրանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում։
Ըստ միջոցառման վարչական մենեջեր Ալիռեզա Ջաֆարիի, ցուցահանդեսը կայանալու է Թեհրանի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։
Ցուցահանդեսը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 4-7-ը։
Ցուցահանդեսին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իրանի ընկերությունները։ Հրավիրված են ԵԱՏՄ անդամ երկրների ԱԱՊ ղեկավարները։
Պաշտոնապես հրավիրված են տարածաշրջանի երկրների խոշոր ընկերությունները։ Ակնկալվում է 10․000+ այցելուների մասնակցությունը ավելի քան 40 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Կորեայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից։
Հիմնական բաժիններն են՝ գյուղատնտեսությունը, սննդաարդյունաբերությունը, մեքենաշինությունը, շինարարությունը, նավթագազային ոլորտը, բժշկական սարքավորումները, դեղագործությունը և այլն։