ՆԱՏՕ-ն վախենում է միջուկային միջադեպից, որի կապակցությամբ դաշինքի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև «ոչ պաշտոնական շփումներ» են տեղի ունեցել «Վագներ»-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Նման պնդումը տեղ է գտել La Repubblica թերթում հրապարակված հոդվածում։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «համարվում է ամենահուսալի զրուցակիցը», նշում է պարբերականը: Վարկածի համաձայն ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ եվրոպական առաջատար պետությունների ու կառավարությունների ղեկավարների միջեւ բանակցությունների կենտրոնական թեման դարձել է հենց էսկալացիայի վտանգից խուսափելը եւ «միջուկային միջադեպ թույլ չտալը»:
Թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ուշադրությունը կենտրոնացել է անհապաղ օգտագործման համար պատրաստ ավելի քան 1400 միջուկային մարտագլխիկների վրա։
Հրապարակման հեղինակները ենթադրում են, որ Արեւմուտքը ցանկացել է անմիջապես պարզաբանել, որ իր ուժերը ոչ մի դեր չեն խաղում այն գործողություններում, որոնք կատարում են ապստամբները