Այսօր Խոշտանգումներից տուժածների աջակցության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1997 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի առաջարկով, հունիսի 26-ը հռչակվեց Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ-ի միջազգային օր (International Day in Support of Victims of Torture):

Calend-ի փոխանցմամբ՝ այս օրը նշվում է՝ նպատակ ունենալով արմատախիլ անել խոշտանգումները եւ ապահովել Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նպաստացնող վերաբերմունքի տեսակների եւ դրանց պատժի մասին 1984 թվականին ընդունված Կոնվենցիայի արդյունավետ գործողությունը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին:

ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ-պետություն արդյունավետ օրենսդրական, վարչարարական, դատական եւ այլ միջոցառումներ է ձեռնարկում՝ իր իրավասության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումները կանխելու նպատակով: Ոչ մի բացառող հանգամանք՝ լինի պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ արտակարգ այլ իրավիճակ չի կարող արդարացնել խոշտանգումները: Ղեկավարի կամ պետական իշխանության հրամանը նույնպես չի կարող արդարացնել խոշտանգումների փաստը:




Լրահոս