«Ես ադրենալինի պակաս ունեմ». Զիդանը խոսել է մարզչական աշխատանքի վերադառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի, գրում է championat.com-ը։

«Ընդմիջումը պետք է, բայց հուսով եմ՝ շուտով նորից կկարողանամ գնալ աշխատանքի։ Ես ադրենալինի պակաս ունեմ: Կողքից ֆուտբոլին այլ կերպ ես նայում։ Բոլորովին այլ է, երբ ունես թիմ, որին պետք է մարզես ու պատրաստես հանդիպումների։ Ես հենց այդ եմ ուզում և հուսով եմ՝ շուտով երկու տարվա դադարից հետո կվերադառնամ»,-ասել է Զիդանը։ Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ է աշխատել նախ 2016-2018 թվականներին, հետո 2019-2021 թվականներին:




Լրահոս