
Կիևում և Ուկրաինայի ևս հինգ շրջանում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Որոշ ժամանակ անց Կիևում օդային տագնապը չեղարկվել է, ավելի ուշ այն հայտարարվել է ևս երեք շրջանում՝ Կիրովոգրադի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց։