Հերթապահություն դատարանների առաջ․ ինչ են ստուգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փաստաբանների պալատն այսօրվա գործադուլի հետ կապված փաստաբանների  է գործուղել դատարաններ, որպեսզի հերթապահություն իրականացնեն և հասկանան, որ արդյոք կան փաստաբաններ, որոնք, միգուցե չիմանալով այսօրվա գործադուլի մասին, գնացել են և մասնակցում են դատական նիստերի։ Մեզ հետ զրույցում փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ գրեթե բոլոր փաստաբանների հետ զրուցել են և փոխըմբռման են եկել և որոշել են, որ այսօր նիստերի չեն մասնակցելու։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 26-ին, փաստաբանները գործադուլ են հայտարարել։ Գործադուլի պատճառը փաատաբանների նկատմամբ վերջին շրջանում արձանագրված բռնություններն են, փաստաբանները մի մասը դիմել է նախաքննական մարմիններ եւ դատարաններ՝ հայտարարելով, որ այսօր դատական նիստին չեն ներկայանալու, քանի որ գործադուլ են հայտարարել, իսկ ահա որոշ փաստաբաններ, ArmLur.am-ի տեղեկություններով, չեն միացել գործադուլին եւ մասնակցում են նիստերի։

Քնար Մանուկյան




Լրահոս