Այսօր ՀԱԿ-ի կազմակերած հանրահավաքին մեծ թվով մարդիկ էին մասնակցում: Հանրահավաքից հետո ՀԱԿ ակտիվիստները` առաջնորդների գլխավորությամբ, երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ դրեցին մարտի մեկի զոհերի հիշատակի առիթով: Այսօրվա հանրահավաքն այնքանով էր հետաքրքիր, որ այնտեղ էին նաև ԲՀԿ ներկայացուցիչները: Մարդիկ, որոնք ուղղակի մեղսակից են մարտի մեկի համար: Եվ նույն ՀԱԿ-ը պնդում էր, որ անձամբ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը մասնակցել է մարտի մեկի սպանդին:
Երթ ԲՀԿ-ականների մասնակցությամբ. իսկ որտե՞ղ է Ծառուկյանի թիկնազորը (ֆոտոշարք)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ