Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց։ Ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Դուք ձեր կյանքով զբաղվեք հա, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով, դատական նիստի ժամանակ կխոսենք դրա մասին»,-նշեց ԱԺ նախագահը։ Դահլիճում նույնպես կրքերը թեժացան, պատգամավորները սկսեցին տեղից խոսել և «հաթաթաներ» տալ միմյանց։ Հայտարարվեց ընդմիջում:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ընդմիջման ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին և ասաց, որ իրենք էլ չեն մասնակցի ԱԺ նիստերին և կբոյկոտեն դրանք. «Այսօր հաստատ դահլիճ չենք մտնի, մյուս օրերի վերաբերյալ որոշում կկայացնենք»։
Նրա խոսքով՝ ԱԺ-ում աշխատանքային մթնոլորտ չկա, իշխանական պատգամավորները սադրանքներ են հրահրում և փողոցային բառապաշարով վիրավորանքներ հնչեցնում. «Դիսկոմֆորտ է ինձ մոտ, մտնեմ դահլիճ՝ ի՞նչ անեմ»։
Թովմասյանը, անդրադառնալով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությանը չմասնակցելուն, նշեց, որ Խաչատրյանի հետ մտերմություն չի ունեցել, դրա համար էլ չի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։