ArmLur.am-ը գրել էր, որ հունիսի 16-ին տեղի ունեցած ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել էր ծեծկռտուքով:
Երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել, զրուցել են, այդ ժամանակ տարածքով անցնելիս է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ միջադեպից հետո ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը համարվում է Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հովանավորյալը, հանդիպել է Արմավիրի հետ ու մարզպետի հետ հաշիվ մաքրել նրա հետ:
ArmLur.am-ը թեմակի շուրջ փորձել է մեկնաբանություն ստանալ նաեւ պատգամավորից:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան