ՖՈՏՈ․ Շատ եմ սիրում ծովը և գեղեցիկ արևայրուքը․ Դիանա Տոռեսը՝ նախընտրելի հանգստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցեց դերասանուհի, երգչուհի Դիանա Տոռեսի հետ՝ իր նախընտրելի ամառային հանգստի մասին։

 -Այս տարի պատրաստվու՞մ եք մեկնել հանգստի

-Ճիշտ է, նկարահանումներս նոր եմ ավարտել և գերհոգնած եմ, սակայն դեռ պլանավորած ոչինչ չունեմ։ Այնուամենայնիվ, եթե մեկնեմ, դա հավանաբար կլինի կա՛մ Դուբայը, կա՛մ Եգիպտոսը, կա՛մ Սոչին։

-Ակտիվ հանգիստ եք նախընտրում, թե՞ պասիվ։

-Ես շատ եմ սիրում ծովային հանգիստը․ արևը, ջուրը և գեղեցիկ արևայրուքը, սակայն պարել ևս սիրում եմ։

-Որևէ երկիր կա՞, որ անպայման ուզում եք այցելել

-Այո, իհարկե։ Շատ եմ ուզում լինել Պորտուգալիայում, Բրազիլիայում և Իտալիայում։

 

Ինեսա Սուքիասյան




Լրահոս