
Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 25-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: