Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագիր ներկայացրել է սույն թվականի մայիսի 16-ին, իսկ նախարարի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նշված է հայտարարագրում։
Մինասյանը տարեսկզբին հայտարարագրել է 14 անշարժ գույք, որից 9-ը բնակարան, որից մեկը Հունաստանում, մեկը Բուլղարիայում, 3 ավտոտնակ և 1 ավտոկայանատեղի, 1 հասարակական նշանակություն ունեցող շինություն։ Տարվա ընթացքում օտարվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակարանը և նոր բնակարան է ձեռք բերել Երևանում։
Մինասյանը հայտարարագրել է մեկ մարռդատար մեքենա Toyota մակնիշի՝ 2013 թվականի արտադրության։ Մինասյանը գնել է բաժնեմաս Եվա Առաքելյանից, ով ԲԴԽ խորհրդի նախագահի կինն է։ Կարելի է նկատել, որ Մինասյանը մինչ պաշտոնը զբաղեցնելն էլ եղել է բավականին ապահովված։ Նրա հայտարարագրած թանկարժեք գույքն ընդհանուր առմամաբ կազմում է 65 հազար դոլար և 15 մլն դրամ։ Հավելենք նաև, որ ամբողջը նվիրատվություն է՝ երեք արվեստի գործ և երկու ժամացույց։
Նախարարի կանխիկ դրամական միջոցնորը տարեվերջին կազմել են 20 հազար դոլար, 2 հազար եվրո, 10 մլն դրամ։ Մինասյանի տարեկան եկամուտները կազմել են 161 մլն 651 հազար դրամ։ Ամենամեծ եկամուտը նախարարը ստացել է Միքայել Բեգլարի Մինասյանից 109 մլն 478 հազար դրամ։ Նա ստացել է նաև աշխատանքի վարձատրություն ՀՀ Արդարադատության նախարարությունից՝ 13 մլն 476 հազար դրամ և Էյ Էմ իրավաբանական ընկերությունից՝ 173 հազար դրամ և նույն կազմակերպությունից ստացել է վարձակալության դիմաց գումար և շահաբաժին՝ 23 մլն 575 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 665 հազար դրամ։ Հանգստի համար կատարած ճանապարհածախսի և կեցության գումարը կազմել է 3 մլն 700 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսեր կազմել են 9 մլն 500 հազար դրամ։ Պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնել է Նարինե Սարգսյանին՝ մինչև 2024 թվականին:
Գրիգոր Մինասյանը հայտաարագրել է նաև միանվագ ծախսեր, որոնք կազմում են 46 մլն 800 հազար դրամ։ Նա նաև հանդիսանում է Փրոֆ Թաքս ՍՊԸ 100% բաժնետեր և Էյ Էմ իրավաբանական ընկերություն ՍՊԸ-ում՝ 60% ։ Փրոֆ Թաքս ՍՊԸ-ի տնօրեն Մարիա Ստեփանյանը Գրիգոր Մինասյանի կինն է։
Էմմա Միքայելյան